Ladynews.am-ը գրում է.

Վերջին տարիներին նորաձևվություն են վերադարձել կանացի լայնեզր գլխարկները, այսպես ասած, կովբոյական ոճով։

Սկզբունքորեն լայնեզր գլխարները միշտ են նորաձև եղել, և յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում կգտնվի գոնե մեկ այդպիսի գլխարկ։ Այն հանդես է գալիս ոչ միայն որպես աքսեսուար, այլև ամռանը պաշտպանում է արևի ճառագակթներից, իսկ ձմռանը՝ ցրտից, հաջող կերպով ամբողջացնում է կերպարը և վերջինս դարձնում անմոռանալի ու խորհրդավոր։

Ներկայումս լայնեզր գլխարկների առնչությամբ դիզայներական լուծումներն ամենաբազմազանն են․ դրանք տարբերվում են իրենց ձևով, կտորով, ոճով, չափերով։ Կարող են կարված լինել կաշվից, ծղոտից, տեքստիլից, քաշմիրից և համանման նյութերից։ Ներկայացվում են տարբեր կերպարներով՝ նրբագեղ ֆրանսուհու, աղջիկ-կովբոյի, հասարակ գեղջուկի, շոու-բիզնեսի աստղի։ Սակայն յուրաքանչյուր գլխարկին պետք է ընտրել համապատասխան հագուստ, որի հետ այն ամենաներդաշնակը կլինի։

600x580

Լայնեզր գլխարկները համապատասխանում են թեթև շրջազգեստներին, բարձրակրունկ կոշիկներին։ Դրանցից որոշները հարմար են ծովափնյա հանգստի համար՝ ամբողջովին պաշտպավելով դեմքն արևից։ Այսպիսի գլխարկները լավ սազում են բարձրահասակ կանանց, քանի որ տեսողականորեն կարճացնում են հասակը։

2015 թվականին առավել արդիկան են, այսպես կոչված, կովբոյական գլխարկները, որոնք հաջող կերպով լրացնում են casual ոճը։ Անկնավում է, որ այս տիպի գլխարկները նորաձև կլինեն նաև 2016 թվականին։ Դրանք խիզախորեն կարելի է կրել ջինսերի, կարճ տաբատների հետ, սակայն գնալով էլ ավելի տարածում են գտնում գեղեցիկ սեռի շրջանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել