s5_0917d5e57f70fda5a860be05661bc685Araratnews.am-ը գրում է.

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը 80-ամյա հոբելյանից առաջ ամուսնալուծվում է: Նա որոշել է հրաժեշտ տալ 40 տարի միասին ապրած Տատյանա Վլասովային:

Արդեն մի քանի տարի է, ինչ դերասանը մտերիմ է  դաշնակահարուհի, Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական ղեկավար  Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Այս սիրավեպի պատճառով բարդացել են Ջիգարխանյանի  ու  իր թատրոնի  այն դերասանների հարաբերությունները, որոնք հակամարտության մեջ են Վիտալինայի հետ: Այդ դերասանների մի մասը լքել է Արմեն Ջիգարխանյանի թատրոնը կամ միավորվել Տատյանա Վլասովայի հետ` ընդդեմ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի:s5_23613657c2659aaef85b129f8da34011

Արմեն Ջիգարխանյանը մի քանի տարի շարունակ չի շփվել իր նախկին կնոջ հետ, սակայն միայն հիմա է  ամուսնալուծվելու  որոշում կայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել