Ինչպե՞ս են մարդիկ իրենք իրենց ավելի թույլ դարձնում ու վատնում իրենց կենսական էներգիան: Ահա 10 հոգեբանական անցքեր, որոնք դատարկում են մեզ:
1. Անավարտ ու կիսատ թողած գործեր
Ամեն անգամ, երբ Դուք ինչ-որ բան եք ձեռնարկում, բայց ավարտին չեք հասցնում դա, միայն նյութական ռեսուրսներ չէ, որ զուր վատնում եք: Հոգեկան աշխարհում, ինչպես համակարգչում, շարունակում է գործել անավարտ պրոցես, որը չի գիտակցվում, բայց միևնույն ժամանակ շարունակում է խլել ուժեր և ուշադրություն: Այս կետի մեջ կարելի է ներառել նաև խոստանալն ու խոստումը չկատարելը, պարտքով փող վերցնելը, այդ փողով գործ սկսելն ու կիսատ թողնելը, ինչպես նաև Ձեր ուժերից վեր պարտականություններ ստանձնելը:
2. Ստել ուրիշներին ու ինքներդ Ձեզ
Երբ մարդը ստում է, նա ստիպված է մեծ քանակությամբ էներգիա վատնել՝ մտացածին կերպարները պահպանելու համար: Բացի դրանից, ճկվում է կոկորդի ու սրտի չակրաների հոսքը: Դրա համար էլ ասում են՝ «ճկել հոգին», որովհետև ստից այն իրոք ճկվում է: Պետք է պայքարել երեսպաշտության, ինքնախաբեության դեմ:
3. Նեղացածություն, պարփակվածություն ու ինքնամեկուսացման ցանկացած տեսակ
Մարդը բաց էներգետիկ համակարգ է: Եթե այն մեկուսացնեք, այն կսկսի թուլանալ նույն կերպ, ինչպես դա լինում է շրջափակված քաղաքի, նավահանգստի կամ էլ պետության հետ: Ֆիզիկապես, տնտեսապես ու նույնիսկ տեղեկատվական առումով մեկուսացրեք ինչ-որ օբյեկտ, և այն կսկսի թուլանալ:
Դա տեղի է ունենում, երբ հրաժարվում եք հոգեհարազատ կապերից, մոռանում եք նախնիներին, արհամարհում եք հարազատ հողն ու հայրենիքը, նեղանում եք մարդկանցից, կյանքից ու ինչ-որ այլ բաներից: Երբ մարդը ներառված չէ ինչ-որ համայնքի կամ էլ մարդկանց խմբի մեջ, նա սկսում է թուլանալ: Աստծո կամ էլ մշակութային էգրեգորի հետ կապի կորուստը նույնպես հանդիսանում է կենսական էներգիայի կորստի պատճառ:
4. Վախ, անվստահություն և անհարկի թշնամանք
Վախից ու անվստահությունից առաջանում են նույն երևույթները, ինչ նեղանալուց: Բացի դրանից, անտեղի վատնվում էն էներգետիկ ռեսուրսներ, որովհետև նման հոգեվիճակներում օրգանիզմն ասես պատերազմի մեջ լինի ու պատրաստ է կամ պայքարել, կամ փախուստի դիմել, իսկ դա հյուծում է:
5. Ֆիզիկական, էմոցիոնալ կամ էլ տեղեկատվական գերծանրաբեռնվածություն, ֆիզիկական վարժությունների ու բնության հետ շփումների պակաս, ցրտահարում
Երբ մարդը ծանրաբեռնում է իրեն աշխատանքով կամ էլ չափից շատ ապրումներ է ունենում, ապա դա արագորեն վատնում է նրա կենսական ուժերը: Տեղեկատվության վերլուծության համար ուղեղը մեծ քանակությամբ էներգիա է ծախսում, անիմաստ ապրումների վրա անտեղի վատնվում են հորմոններ, որոնց պակասն էլ հանգեցնում է երիկամային անբավարարվածության:
6. Սխալ ու ոչ բավարար քանակությամբ քուն
Եթե քնեք սխալ ժամերի կամ էլ ոչ բավականաչափ երկար, օրգանիզմը չի հասցնի վերականգնել ուժերը, ինչի արդյունքում կսկսվեն կուտակվել տոքսիններ, կխախտվեն բիոռիթմերը, իսկ ուղեղը կսկսի գերծանրաբեռնվել չյուրացված տեղեկատվությամբ:
7. Որկրամոլություն, ալկոհոլային ինտոքսիկացիա, ծխախոտի ու թմրանյութերի չարաշահում
Այս ամենը ստիպում է մեր օրգանիզմին ռեսուրսներ ծախսել տոքսինների վնասազերծման ու դուրսբերման համար, ծանրաբեռնում է նյարդային համակարգի, երիկամների ու աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
8. Ավելորդ խոսակցություններ, մտքի մեջ վարվող երկխոսություններ, շտապողականություւն
Սա Ձեզ կարող է աննշան բան թվալ, բայց խոսելու վրա մենք մեծ քանակությամբ էներգիա ենք վատնում և հաճախ իզուր: Այն հատկապես զգալի է դառնում լռության պրակտիկայով զբաղվելուց հետո:
9. Հիվանդություններ, չբուժված վերքեր ու էներգիայի արտահոսքի ցանկացած ձևեր, վնասակար արտաքին հանգամանքներ, մակաբույծներ և էներգետիկ վամպիրներ
Այս կետի մեջ ներառվում են մեր շրջապատի տհաճ ու վնասակար մարդիկ, գեոպաթոգեն գոտիները, արդյունաբերական աղտոտվածությունը, տրավմաներն ու այլ բնույթի վնասվածքները:
10. Էներգիայի վատնման ամենամեծ աղբյուրը սեքսուալ ավելորդություններն են
Սեքսի ոլորտում ցածր կուլտուրան ու տեղ գտնող պրոցեսները չընկալելը հանգեցնում են նրան, որ մարդը լարում է իր ռեզերվներն ու հյուծում է ինքն իրեն սերմի պարբերական կորուստներով, իսկ դրա վերականգնման համար հսկայական քանակությամբ էներգիա է պահանջվում:
Այս ամենչի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ Մանտեկ Չիայի գրքում, ձեռնաշարժության դեմ պայքարի թեմային նվիրված ֆորումներում, ինչպես նաև պոռնոգրաֆիայի տղամարդ դերասանների կենսագրություններում: Իրականում սա էներգիայի ամենամեծ կորուստն է, որի վնասն առավելագույնն է, բայց ժամանակակից բժշկությունը թաքցնում է դա:




