603889Հետազոտողների պնդմամբ՝ գլոբալ տաքացման պատճառով սառույցի հալչելը չի հանգեցնի սպիտակ արջերի ոչնչացման: Թեև նրանք կզրկվեն սովորական սնունդ, օրինակ՝ փոկ որսալու հնարավորությունից, նրանց սովամահ լինելուց կփրկեն հյուսիսային եղջերուներն ու սպիտակ սագերը: Համապատասխան հոդվածը հրապարակվել է PLoS ONE ամսագրում:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև 2068թ. սպիտակ արջերի համար կարող են քաղցի ժամանակներ գալ. սառույցի հալչելը կհանգեցնի այն բանին, որ տարեկան առնվազն 180 օր արջերը կառանձնանան այն վայրերից, որտեղ սնունդ են հայթայթում, օրինակ՝ փոկ են որսում: Սակայն այժմ կենսաբանները վստահեցնում են, որ արջերին սովից կփրկեն հյուսիսային կարիբու եղջերուները, որոնք ապրում են Հուդզոնի ծոցի արևմտյան մերձափնյա տարածքում, նաև սպիտակ սագերն ու նրանց ձվերը:

Գիտնականները պնդում են, որ արջերն արդեն սկսել են յուրացնել կարիբու և սագ որսալու հմտությունները: Մասնագետները նշում են, որ սննդակարգի հիմնական բաղադրիչը պետք է լինեն եղջերուները. նրանց չափը գործնականում նույնն է, ինչ փոկինը, կենդանուն որսալու համար սպիտակ արջից մոտավորապես նույնքան էներգիա է պահանջվում, որքան փոկ որսալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել