Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ցավում է Հաքքարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության համար, ինչի հետևանքով բազմաթիվ զինվորականներ են զոհվել ու վիրավորվել։
Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը դատապարտում է այդ ահավոր ահաբեկչությունը»։
Էրդողանը երախտագիտություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը՝ ցուցաբերած ուշադրության համար։
Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների առնչությամբ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/09/07/aliyev-erdogan/1784024
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



