Ադրբեջանի համար զորավարժությունները միայն առիթ են. Դավիթ ԲաբայանYerkir.am-ը գրում է.

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին համեմատաբար խաղաղ է եղել, սակայն, անյուամենայնիվ, կրակոցներ հնչել են: «Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ կան, բայց ամեն ինչ վերահսկվում է: Որոշակի ժամ չկա կրակոցների համար, միշտ էլ կրակում են: Ընդհանրապես` գիշերն ավելի են ակտիվանում` հաշվի առնելով այն, որ լավ չի երևում»,- նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանական կողմի ակտիվությունը գուցե կապված է Հայաստանում անցկացվող «Շանթ 2015» զորավարժությունների հետ, մեր զրուցակիցը նշեց, որ դրանք բացարձակապես կապ չունեն: «Զորավարժությունները միայն առիթ են: Ադրբեջանը, որպես ֆաշիստական պետություն, նման ագրեսիվ քաղաքականություն է դրսևորում»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել