Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտողները պարզել են, որ աշխարհի այն երկրներում, որոնցում մարտին փոխում են ժամերը և անցում են կատարում ամառային ժամանակի, դեռահասները երեք ժամ պակաս են քնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Тhe Journal of Clinical Sleep Medicine-ում։
Գիտնականները վերլուծել են, թե դեռահասները որքան ժամ են կորցնում ամառային ժամանակին անցնելու պատճառով։ Նրանց անցկացրած հետազոտությանը մասնակցել է 35 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 16.5 տարի։ Պարզվել է, որ դրա պատճառով դպրոցականներն օրական կորցրել են մոտ 32 րոպե քուն, իսկ շաբաթական կորուստները կազմել են 2 ժամ և 42 րոպե։
Հետազոտության հեղինակները պնդում են, որ դա իրականում վնասում է մարդու օրգանիզմին, ազդում է նրանց ակտիվության մակարդակի, անգամ դպրոց հաճախելու վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել