Դերասան Խորեն Լևոնյանն ու Լիկա Մեսրոպյանը երեկ նշել են իրենց որդու 1-ամյակն ու ատամհատիկը, ինչի կապակցությամբ ծնողները տոն են կազմակերպել Երևանի բացօթյա սրճարաններից մեկում:

BlogNews.am-ին հայտնի է դարձել, որ փոքրիկ Արամն արարողության ժամանակ ընտրել է կոմպոզիտորի մասնագիտությունը: Ծնողներին շատ է ուրախացրել, որ Արամը ևս ընտրել է արվեստի ճանապարհը:
Ի դեպ, BlogNews.am-ին տված նախորդ հարցազրույցում Լիկան ասել էր, որ իրենց տղան շատ լավ լսողություն ունի: «Դեռ չի խոսում, սակայն երգում է:) Շատ լավ լսողություն ունի, ինչ լսում է, կրկնում է»,- նշել է մայրիկն ու հավելել, որ Արամն ուղղակի չի երգում, ճիշտ նոտաներով է երգում:

Ահա և այն տորթը, որը մայրիկն է պատրաստել փոքրիկի առաջին տարեդարձին:

BlogNews.am-ը շնորհավորում է փոքրիկին և երջանկություն մաղթում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



