Tert.am-ը գրում է.
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակը սուր է, սակայն վերջին տարիների միտումների շրջանակներից դուրս չի գալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, թե նման ակտիվ գործողությունները շարունակվելու են Ադրբեջանի կողմից:
«Կլինեն հարձակումներ Ադրբեջանի կողմից, և կլինի հակահարված Հայաստանից: Սա Ադրբեջանի մշտական քաղաքականությունն է»,-նկատեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցին, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ այն ծրագրված էր:
«Պարզ էր, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հետ քննարկելու շատ թեմաներ ունի»,-ասաց քաղաքագետը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/09/07/iskandaryan/1783901
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



