817607The Art Newspaper-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 5-ին Ստամբուլում բացվել է 14-րդ միջազգային Բիենալեն, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 80 արվեստագետներ՝ ներկայացնելով 1500 աշխատանք։

Բիենալեին մասնակցում են նաև հայ արվեստագետներ՝ հիշատակելով Հայոց ցեղասպանության թեման։ Բիենաելի հետ համագործակցել են Հրանտ Դինք հիմնադրամն ու Ստամբուլի հայկական «Ակոս» օրաթերթը։ Dilijan Art նախաձեռնության աջակցությամբ բիենալեին մասնակցում էին 13 արտիստներ, ովքեր կա՛մ հայ էին, կա՛մ ունեին հայկական արմատներ, կամ էլ նրանց աշխատանքներն առնչվում են հայոց պատմությանը:

Բիենալեի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է,որ միջազգային հովանավորների ցանկում են նաև հայտնի բարերարներ Վերոնիկա Զոնաբերդը և Ռուբեն Վարդանյանը,Սուլամիթ Նազարյանը,տեր և տիկին Հրեչդակյանները,Աբրահամ և Մանալ Կարաբաջակյանները։

Ստամբուլի 14-րդ բիենալեի ծրագրի հեղինակ Քերոլին Քրիստով-Բակարգիևը սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բիենալեն լավ առիթ է՝ հիշատակելու համար, թե ինչ է հայերի հետ տեղի ունեցել 100 տարի առաջ, ինչպես նաև հիշեցնել պատմության ողջ ընթացքում աշխարհի այլ մասերում իրականացված էթնիկ զտումների մասին։ Բիենալեն կգործի մինչև 2015-ի նոյեմբերի 1-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել