gerard-pique-spain_7rxyzrjn32rt19puc6ja5bd2rԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ցավով է ընդունում այն փաստը, որ երկրպագուները սուլոցներ են հասցեագրում Խերարդ Պիկեին:

«Ցավալի է լսել Պիկեին հասցեագրված սուլոցները: Երկրպագուների կողմից դա սխալ և տգեղ քայլ է, քանի որ նրանք սուլում են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին:

Եթե նրանք ուշադիր հետևել են Սլովակիայի ընտրանու դեմ հանդիպմանը, ապա կարող էին տեսնել, թե որքան գերազանց խաղ անցկացրեց Խերարդը»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել