Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը եւ փոքրիկ Նորթը վերադարձել են Լոս Անջելես։
Զույգը Լոս Անջելես է ժամանել Նյու Յորքից, որտեղ լրագրողները փորձել են պարզել վերջերս համացանցում տարածված լուրերն այն մասին, որ Քարդաշյանը մտադիր է ուղիղ եթերում լույս աշխարհ բերել իր որդուն։ Just Jared-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կայքերից մեկը հայտարարել էր, որ 34-ամյա Քիմը, իբրեւ թե, պատրաստվում է ուղիղ եթերով ցուցադրել իր ծննդաբերությունը։
Քիմը չի պատասխանել լրագրողների այդ հարցին, սակայն նրա ներկայացուցիչները հերքել են այս լուրերը։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել