Երեկվանից դեռ շողուլի չեմ գալիս էդ մեր հարևանի տղու զոհվելու լուրից: Ախր ո՞նց, ո՞նց կարելի էր նման սոցիալական կարգավիճակում գտնվող երեխուն տանել Եղնիկներ: Ես գիտեմ, որ օրակարգում նոր օրենքի նախագիծ կա, որով սահմանվելու է, որ ընտանիքի միակ արու զավակներին չեն տանելու դիրքապահ ծառայության, բայց մինչև ընդունեն, մինչև բան...

Կարծում եմ՝ պետք ա լրամշակվի նաև վիճակախաղի սկզբունքով զորամասերով բաշխումը, երբ նորակոչիկներն արկղերից են դուրս քաշում զորամասի անվանումը: Նախ, պնդում եմ, որ միակ երեխաների կամ էլ խնամակալության կարիք ունեցող ծնողների տղաների ու այլ նմանօրինակ կարգավիճակ ունեցող նորակոչիկների համար պետք է լինի առանձին արկղ, որտեղ կլինեն միայն ոչ սահմանապահ զորամասեր, եթե տնից կոնկրետ հեռավորության լիմիտն այլևս չի գործում:

Երկրորդ. որպեսզի հնարավորինս բացառվի կոռուպցիոն բաղադրիչը, մնացած նորակոչիկների համար պետք է լինեն ոչ թե մի շարք արկղեր, այլ մեկ մեծ արկղ, որից կքաշեն բոլորը: Այս կերպ, եթե անհնար էլ չլինի, ապա ահավոր բարդ կլինի ծանոթով կամ էլ փողով «ճիշտ թուղթ» քաշելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել