Life.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն ավելի քան 2 տասնամյակ հետևել է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին: Այս մասին նշում է Washington Post-ը.
Մարկեսին հետևելը սկսել է 1961 թվականից, երբ նա ժամանեց Նյու Յորք կնոջ և որդու հետ` որպես Prensa Latina ինֆորմացիոն գործակալության աշխատակից: Այն ժամանակ Մարկեսը 33 տարեկան էր:
Դրանից երկու տարի առաջ Կուբայում իշխանության էր եկել Ֆիդել Կաստրոն, ինչի արդյունքում ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունները դարձել էին թշնամական: Մարկեսը համարվում էր Ֆիդել Կաստրոյի ընկերը:
Մարկեսին հետևելու հրամանը տվել է ՀԴԲ-ն այն ժամանակվա ղեկավար Էդգար Գուվերը, ինչի արդյունքում Մարկեսի վերաբերյալ դոսյեն հավաքվել էր հետագա 24 տարիների ըթնացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/09/07/markes/381823
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



