Շվեդիայում ծառի վրա տան տեսքով հյուրանոց է կառուցվել, որը թռչող ափսեի տեսք ունի, հայտնում է Daily Mail-ը:
Շվեդական անտառում ծառերի մեջ կառուցվել է Treehotel յուրահատուկ մետաղական կառույցը՝ գետնից 6 մ բարձրության վրա «կախված»: Կառուցվածքի հատակում մոնտաժված լուսարձակը լուսավորում է սանդուղքը, որով այցելուները կարող են համար բարձրանալ: Տպավորություն է ստեղծվում, որ թռչող ափսեն օդում կախվել է վայրէջքի համար:
Ներսում համարը ոճավորված է տիեզերանավի նման, ընդհուպ մինչև բարձերը, որոնց վրա համաստեղությունների տեսքով նախշեր են ասեղնագործված: Հյուրանոցի համասեփականատեր Քենթ Լունդվալի խոսքով՝ յուրահատուկ համարի գաղափարը ծնվել է «Թռչնի բնի» ստեղծման ժամանակ:
ՉԹՕ համարը նախատեսված է 5 հոգու համար՝ 2 մեծահասակների երկտեղանոց անկողնով և 3 երեխաների՝ առանձին անկողիններով: Կա նաև լոգասենյակ և հյուրասենյակ:






