2BEBE3B500000578-3220484-image-m-46_1441243820668Ամերիկացի հայտնի կատարող Քրիս Բրաունի համերգների մասին հաճախ խոսվում է հանցավոր նորությունների շարքում: Տարբեր հանցավոր խմբավորումներ նախընտրում են նրա երաժշտության ներքո «բանակցել», որոնք հաճախ ավարտվում են հրազենի կիրառմամբ՝ գրում է starslife.ru-ն:

Օրերս կմեկնարկի Քրիսի նոր՝ One Hell Of A Nite շրջագայությունը, և նա որոշել է լավ հոգալ սեփական անվտանգության համար: Բրաունն ավելացրել է իր թիկնապահների թիվը. այժմ նրանք 5-ով ավելի են:

Բացի հրազենով երկրպագուներից՝ Քրիսը վախենում է Նիա Գուզմանի հարձակումից՝ կնոջ, որն իրենից աղջիկ ունի: Բրաունը կարծում է, որ նա վտանգավոր է և կարող է իրեն չարիք ցանկանալ:

Հիշեցնենք՝ 2 շաբաթ առաջ երգիչը դատարան է դիմել դստեր խնամակալությունը պաշտոնապես ստանձնելու համար, բայց Նիային դա դուր չի եկել. երեխայի համար 2.500 դոլար օգնությունը նա քիչ է համարել:

Թիկնապահներից մեկը կհսկի գումարները և զարդերը (Քրիսն իր հետ մի ամբողջ պահեստ է տանում), երկրորդը՝ որ ոչ ոք կուլիսներ չմտնի, մյուսները կպաշտպանեն անձամբ իրեն:

Բրաունն արդեն հայտարարել է, որ իր թիմից յուրաքանչյուրը, ով վատ հանդես կգա, առաջին իսկ չվերթով տուն կվերադառնա: Քրիսը ցանկանում է իր հետ որոշ քաղաքներ տանել նաև դստերը, ուստի արդեն որոշ կանոններ է սահմանել՝ չծխել, ալկոհոլ չօգտագործել, ուղևորություններին կողմնակի անձանց չվերցնել և այլն: Իսկ հանուն փոքրիկի ամբողջ թիմը ճանապարհին կդիտի դիսնեյան մուլտֆիլմեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել