Tert.am-ը գրում է.
Տավուշի մարզի Կոթի համայնքում գիշերը համեմատաբար ավելի հանգիստ է եղել. այս մասին Tert.am-ին ասաց համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը:
«Այդքան էլ լարված չի եղել, էդպես ինտենսիվ կրակոցներ չեն եղել»,-ասաց նա:
Ֆելիքս Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ օրեր առաջ Կոթի գյուղում հրազենային վիրավորում ստացած երկու բնակչի (մայր և որդի Նազիկ և Վազգեն Ավդալյաններ) վիճակը բավարար է, բայց դեռևս հիվանդանոցից դուրս չեն գրվել: «Բայց որևէ լուրջ խնդիր չկա»,-ասաց նա:
Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում ևս գիշերը համեմատաբար ավելի հանգիստ է եղել: Tert.am-ին ասաց համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/09/07/koti/1783740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



