Արքայախնձորի օգտակար հատկություններըLife.panorama.am-ը գրում է.

Արքայախնձորի հայրենիքը Բրազիլիան է, որտեղից էլ հետագայում այն տարածվել է այլ պետություններում: Արքայախնձորի պտուղները սննդարար են և օգտակար: Յուրաքանչյուր արքայախնձոր իր մեջ պարունակում է 85% ջուր և 15% մոնոսախարիդներ:

Միրգը պարունակում է օրգանական թթուներ, մեծ քանակությամբ վիտամիններ, իսկ հանքային բաղադրիչներից արքայախնձորը պարունակում է կալիում և պղինձ:

 Արքայախնձորի հյութը խորհուրդ են տալիս աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև մարսողության լավացման համար: Այն ունի նաև հակաայտուցային ազդեցություն, ուստի արքայախնձորը և արքայախնձորի հյութը օգտակար է նաև սրտանոթային հիվանդությունների և երիկամների հիվանդությունների ժամանակ,  կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել