Բրիտանացի գիտնականները մշակել են թեստավորման ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս որոշելու, թե ինչ արագությամբ է ծերանում մարդը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Թեստը հիմնված է մկանների և ուղեղի հյուսվածքում հարյուրավոր տարբեր գեների ուսումնասիրության վրա: Համեմատելով դրանց վիճակի մասին տվյալներն առողջ 60-ամյա և երիտասարդ մարդկանց դեպքում՝ գիտնականները պատկերացում են կազմել, թե ինչ տեսք ունի ծերացման իդեալական մոդելը:
Թեստը նաև հնարավորություն է տալիս այդ մոդելին համապատասխան պարզել մարդու փաստացի տարիքի և նրա մարմնի կենսաբանական տարիքի տարբերությունը: Որոշ դեպքերում այդ 2 ցուցանիշների տարբերությունը եղել է մինչև 15 տարի:
Թեստը նաև օգնում է պարզել մարդու նախատրամադրվածությունը գենետիկ հիվանդությունների նկատմամբ՝ նշում են այն մշակողները: