Թուրքիան փորձ է անում երկրի ներսում խեղդել ինքնորոշվող ժողովուրդներին: Այսօր ԿԳՆ-ն կայացրել է որոշում տարրական դասարանների համար նախատեսված դպրոցական երդումը կրկին պարտադիր դարձնելու մասին: Այն ոչ պարտադիր էր դարձել 2013թ.-ից: Այս տխրահռչակ երդման տեքստը հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում երեխաների վրա: «Ես թուրք եմ, ես ճիշտ եմ, ես աշխատասեր եմ», «ինչ երջանիկ եմ, որ թուրք եմ» անհեթեթությունը կրկին դպրոց է մտնում: Ակներև է, որ այս որոշումն ընդունվել է նախ քրդերի, հետո նաև ծպտյալ հայերի համար: Կառավարական կուլիսներում ծպտյալ հայերը մեղադրում են PKK-ին՝ աջակցելու և նրանց գործողություններում ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



