Lurer.com-ը գրում է.
Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատար խողովակին, որից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 TZ 177 պ/հ ավտոմեքենան (վարորդ Դ. Շ.) հարվածել է մայթեզրի արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=197754&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



