Դիետան ու սպորտը նիհարելու երկու լավագույն միջոցներն են: Եթե դուք դրանք կիրառեք միաժամանակ, արդյունքը ակնհայտ կլինի, հայտնում է healthyliving.com.ua-ն:
Իսկ որքա՞ն է հարկավոր զբաղվել սպորտով, որպեսզի նիհարեք առանց դիետայի: Փորձագետները կամավորների օգնությամբ գտել են այդ հարցի պատասխանը: Պարզվում է՝ անհրաժեշտ նվազագույնը շաբաթական 250 րոպե մարզումներն են:
Միաժամանակ մարզումները պետք է լինեն միջին ինտենսիվությունից ոչ ցածր: Շաբաթական 250 րոպե մարզումները կնպաստեն 0,5-ից 1 կգ քաշի նվազեցմանը: Դա նշանակում է, որ եթե դուք ցանկանում եք նիհարել 20 կգ, ձեզ անհրաժեշտ է 30 շաբաթ մարզվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



