Երբ 25–ամյա Մեթյու Պիցցան պլանավորում էր օվկիանոսի ափին իր սիրելիին ամուսնության առաջարկ անել, նա դեպքերի նման զարգացում չէր նախատեսում։ 

Неуклюжее предложение руки и сердца (3 фото)

Ձեռքի և սրտի առաջարկություն երիտասարդը որոշեց անել ընկերների և հարազատների ներկայությամբ` ափին գտնվող բարերից մեկում։ 

–Ես պտտվեցի և տեսա, որ նա ծնկի է իջել,– հիշում է հարսնացուն։ Երբ նա բացեց մատանու տուփը, այն ընկավ տախտակի անցքերի մեջ և հայտնվեց ջրում։ Ես նույնիսկ չհասցրեցի տեսնել այն... Ես փակեցի աչքերս և արտասվեցի, քանի որ գիտեի, որ իմ ընկերը շոկի մեջ է։ Մեթյուն նույնիսկ չհասցրեց ինձ ինչ-որ բան ասել, երբ մատանին ընկավ օվկիանոսը։

Неуклюжее предложение руки и сердца (3 фото)

Անհաջողակ փեսացուն, անսպասելի շոկից ուշքի գալով, արագ ցատկեց ներքև և սկսեց որոնել ոսկյա զարդը. շուտով նրան միացան հարազատներն ու ընկերները։

–Բարում ևս 3 տղամարդ կար, ովքեր գարեջուր էին խմում և տեսան այդ ամենը։ Նրանք նույնպես նետվեցին ջուրը` գտնելու համար մատանին,–պատմում է Կայլան։

Неуклюжее предложение руки и сердца (3 фото)
Ժամուկես տևած որոնողական աշխատանքներից հետո մատանին գտան, և հավաքվածների բուռն ծափահարությունների ներքո ամուսնության առաջարկը կրկնվեց, որը, բնականաբար, դրական պատասխանի արժանացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել