«Սուրբծննդյան հաշտություն»... Այս հուշարձանը տեղադրված է Լիվերպուլում եւ պատկերում է անգլիացի ու գերմանացի զինվորներին, որոնք իրար ձեռք են սեղմում՝ ֆուտբոլ խաղալուց առաջ: Հուշարձանը պատկերում է մի հետաքրքիր պատմական փաստ: 1-ին աշխարհամարտի ժամանակ, 1914 թ. Բելգիայում, իրար դեմ էին մարտնչում մի կողմից Անտանտի կոալիցիան, իսկ մյուս կողմից՝ Գերմանիան: Եւ ահա դեկտեմբերին, կաթոլիկների Սուրբ Զատիկի տոնակատարության օրերին, բրիտանացի, ֆրանսիացի, բելգիացի զինվորները մի կողմից, եւ գերմանացիները՝ մյուս, նախնական պայմանավորվածության համաձայն՝ ռազմաճակատի երկայնքով տեղ-տեղ դուրս են գալիս իրենց խրամատներից, փոխանակում սուրբծննդյան նվերներ եւ անգամ ֆուտբոլ խաղում: Ի նշանավորումն հենց այդ իրադարձության է այս «Սուրբծննդյան հաշտություն» խորհդանշական արձանը: Ի դեպ, Լիվերպուլում հուշարձանը տեղակայված է Սուրբ Լուկայի եկեղեցու բակում, որը հիմնահատակ ավերվել էր 1941 թ. քաղաքի վրա գերմանական ռազմական ինքնաթիռների հարձակման հետեւանքով: Նշենք նաեւ, որ նույն իրադարձության 100-ամյակի կապակցությամբ՝ անցյալ տարի դեկտեմբերին նմանատիպի մի հուշարձան էր տեղադրվել նաեւ Բելգիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել