Թուրքական լիրան աննախադեպ չափով արժեզրկվում է ամերիկյան դոլարի նկատմամբPanorama.am-ը գրում է.

Թուրքիայում առկա քաղաքական անորոշությունն ու բորսայական տատանումները երկրում արտարժույթի և ոսկու փոխարժեքների իսկական փոթորիկ են առաջացրել: Տեղական արժույթի նկատմամբ դոլարի և ոսկու փոխարժեքի աննախադեպ աճ է գրանցվել: Այսօր բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ռեկորդային գին է գրանցել:

Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով  թուրքական «Bitlishaber.com» լրատվական կայքին: 

Կարճ ժամանակով 3 լիրայի սահմանագիծը հատած 1 ամերիկյան դոլարը այս պահին համարժեք է 2.99 թուրքական լիրային: Նման փոխարժեքը պահպանվում է արդեն չորրորդ օրը: Իսկ 1 եվրոն ներկայումս համարժեք է 3.3 թուրքական լիրայի: Նախորդ օրվա համեմատ դոլարի և եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0,01 լիրայով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել