ԵՄ-ի հայտարարությունը Հայաստանի և Բելառուսի հետ կապվածPanorama.am-ը գրում է.

Եվրոպական միությունը Հայաստանի և Բելառուսի հետ համագործակցության նոր համաձայնագրեր է պատրաստում, որոնք այդ երկրները ավելի քիչ կկապեն ԵՄ-ի հետ, քան նախկինում նախատեսվում էր Ասոցացման համաձայնագրերով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնը: Փոխանցում է «Ռիա նովոստի» գործակալությունը:

«Մենք փնտրում ենք մի համակարգ, որի դեպքում չեն փլվի կամուրջները: Հասկանում ենք, որ ասոցացման համաձայնագիրը հնարավոր չէ, բոլոր կողմերն էլ պատրաստ են գտնել ավելի թեթև տարբերակ, ավելի ֆունդամենտալ: Երկու երկրների մասով բոլորը համաձայն են: Դա ասոցացման համաձայնագիր չէ, այն չի աշխատի: Այն մակարդակով ավելի ցածր կլինի, չեմ կարող ասել, ինչպես կկոչվի»,- նշել է Ասելբոռնը:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագրի նոր տաբերակում մաքսային արտոնություններ չեն լինելու և ընդհանուր առմամբ փաստաթուղթը գտնվում է քննարկումերի փուլում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել