Replik.am-ը գրում է.
Վերջերս Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակված Գեորգի Կվիրիկաշվիլին կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելուն և հայտարարում է, որ Վրաստանը կշարունակի Ռուսաստանի հետ պրագմատիկ, բայց ոչ կոմպրոմիսային քաղաքականությունը:
«Անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսության երկու ֆորմատներն էլ: Առաջինը Ժնևյան ֆորմատն է, որտեղ կարևորը պետք է լինի քաղաքական երկխոսությունը, և մեր գլխավոր նպատակը Ռուսաստանի կողմից ուժ չկիրառելու երաշխիք ստանալն է, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանումը: Մյուս կողմից շատ կարևոր է Աբաշիձե-Կարասին երկխոսությունը: Կարևոր են այն տնտեսական և մարդասիրական հարցերը, որոնք քննարկվում են ոչ ֆորմալ երկխոսության շրջանակներում: Այնպես որ, մենք Ռուսաստանի հետ շարունակելու են պրագմատիկ, բայց ոչ կոմպրոմիսային քաղաքականություն վարել»,-ասել է վրացի նախարարը:



