Հակահուսիթական կոալիցիայի ինքնաթիռները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հարվածել են Սանայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող կառավարական շենքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Տեղի բնակիչների տեղեկացմամբ՝ մեծապես տուժել է Եմենի պաշտպանության նախարարության շենքը: Հարվածներ են հասցվել նաև նախագահական համալիրի և երկրի հատուկ ծառայությունների ճամբարների ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել