Lurer.com-ը գրում է.

Հայերը հիանալի թիմ ունեն, սակայն մենք ցանկանում էինք հաղթել և երեք միավոր  ձեռք բերել, այս մասին Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո ասել է Սերբիայի ընտրանու մարզիչը` Ռադովան Չուրչիչը:

«Դաշտի միջին հատվածում որոշ խնդիրներ ունեցանք հայերի երկար փոխանցումներից հետո, ովքեր ակտիվորեն փոխվում էին դիրքերով: Երկրորդ խաղակեսում հարմարվեցինք դրան: Հայերը հիանալի թիմ ունեն, սական մենք ցանկանում էինք հաղթել և երեք միավոր ձեռք բերել: Կշարունակենք աշխատել մեր խաղի որակի վրա»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել