download-(1)Ավստրալացի գիտնականները՝ Ադելաիդայի համալսարանից, պարզել են, որ կծու սնունդն օգնում է ավելի երկար ժամանակ կուշտ զգալ՝ պաշտպանելով շատ ուտելուց և քաշ հավաքելուց: Այս մասին հաղորդում է Kedem-ը:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կապսաիցինը՝ նյութ, որը չիլի պղպեղին կծվություն է հաղորդում, խթանում է ազդակները, որոնք ուղեղին հագեցվածության ազդանշաններ են ուղարկում, և կանխում է շատակերությունը: Մասնավորապես, խոսքը TRPV1 ռեցեպտորի մասին է, որի հեռացումը հանգեցնում է այն բանին, որ մարդիկ սկսում են անվերահսկելիորեն ուտել:

Այսպիսով՝ սննդակարգում չիլի պղպեղի հավելումը կարող է դադարեցնել ճարպակալման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել