Otto-Pérez-Molina-700x467Գվատեմալայում դատարանը երկրի գործող նախագահ Օտտո Պերես Մոլինային ձերբակալելու օրդեր է տվել։ Նա կասկածվում է մաքսային ծառայության աշխատանքում կոռուպցիոն սխեմային մասնակցություն ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատախազությանը։

Մոլինան հերքում է իր հասցեին հնչեցվող մեղադրանքները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին երկրի Կոնգրեսը միաձայն վճռել էր զրկել նախագահին դատական անձեռնմխելիությունից։ Նրան արգելվել է լքել երկիրը։

64-ամյա Մոլինան նախագահ է ընտրվել 2011 թվականին։ Հերթական նախագահական ընտրությունները երկրում կկայանան կիրակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել