Araratnews.am-ը գրում է.
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել են, որ առևանգել են 53-ամյա Թոմ Քրուզի 78-ամյա մորը: Նրանք կարծում են, որ այդ գործին խառնված են սաենթոլոգները, ովքեր շանտաժի են ենթարկում աստղին, հայտնում է vchaspik.ua-ը:
Հայտնի է, որ Թոմը ներկայումս խնդիրներ ունի` կապված այդ շարժման հետևորդների հետ: Նա գտնվում է «հավատի ճգնաժամի» մեջ և նույնիսկ պատրաստվում է լքել եկեղեցին:
Աստղի մայրը նույնպես հաճախել է Լոս Անջելեսի Սաենթոլոգիայի կենտրոն, որտեղ գնում էր նաև Թոմը: Հենց այնտեղ էլ վերջին անգամ տեսել են կնոջը: Դա եղել է դեռևս ապրիլ ամսին: Սակայն դերասանը այդ մասին հրապարակայնորեն չի հայտարարել:
National Enquirer պարբերականը պնդում է, որ աստղի կրոնական ընկերները նրան շանտաժի են ենթարկում, որպեսզի վերջինս չլքի եկեղեցին:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/arevangel-en-thom-khruzi-moreh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել