baxramyanAraratnews.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիխյանը: Նա նաև նշեց, որ բերման ենթարկված անչափահասին ոստիկաները կփոխանցեն ծնողներին:

Վալերի Օսիպյանը  ցուցարարներին հորդորեց փողոցը փակելու փորձեր չանել՝ ընդգծելով, որ նրանց հավաքն էլ անօրինական է: Նա շեշտեց, որ ցուցարարները կարող են մնալ Բաղրամյան պողոտայում, սակայն փողոցը փակելու որևէ փորձ ոստիկանությունը չի հանդուրժելու:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել