Replik.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Արքայական ակումբը չի պատրաստվում դիմել ՖԻՖԱ-ին` խնդրելով թույլ տալ տրանսֆերը, որը տապալվել է տեխնիկական խնդիրների պատճառներով:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ վերոնշյալ տրանսֆերը տեղի չունեցավ, քանի որ իսպանական լիգան ժամանակին չի ստացել տրանսֆերի մասով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Հայտնվում էր, որ մադրիդյան և մանչեսթերյան հսկաները պատրաստվում են դիմել ՖԻՖԱ-ին` խնդրելով թույլ տալ տրանսֆերը: Սակայն սերուցքայինները որոշել են դա չանել: Ավելի ուշ Ֆլորենտինո Պերեսը մամուլի ասուլիս կտա և կբացատրի տրանսֆերի տապալման պատճառները:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=66226
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել