1211129861-(1)Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները ներթափանցել են բնապահպանության նախարարության շենք՝ հայտնում է Sputnik գործակալությունը։

Ցուցարարները հանդես են գալիս գերատեսչության ղեկավար Մուհամմադ Մաշնուկի հրաժարականի պահանջով և հրաժարվում լքել շենքն այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղի չի ունեցել։

«Տուլիետ Ռեհետկուն» (Ձեզնից գարշահոտ է փչում) շարժման ակտիվիստները շաբաթ օրը Բեյրութի կենտրոնում հավաքվածների հետ Լիբանանի ղեկավարությանը 72 ժամ էին տվել երկրում աղբային ճգնաժամի լուծման համար։

Հիշեցնենք, որ Լիբանանի մարաքաղաքի կենտրոնում ցույցերը շարունակվում են օգոստոսի 22-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել