3791605987_9b38de23cdՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը դեռ տեղյակ չէ Մոսկվայում իրեն հարցաքննելու ադրբեջանցի քննիչների մտադրության մասին և ցանկանում է այդ հարցի շուրջ խորհրդակցել ռուսական իրավապահ մարմինների ու իրավաբանների հետ։

Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ը հայտնել է, որ Մոսկվա է ուղարկել օպերատիվ-քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են նախարարության ու գլխավոր դատախազության փորձառու աշխատակիցներ՝ հարցաքննելու Ստերլիգովին։

Մեկնաբանելով այդ տեղեկատվությունը՝ Ստերլիգովը հայտարարել է, որ դեռ տեղյակ չէ ադրբեջանցի քննիչների նախաձեռնության մասին։ Գործարարը հայտարարել է, որ այդ հարցի շուրջ մտադիր է մասնավորապես խորհրդակցել իրավապահ մարմինների հետ. «Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ. ինչպես ինձ խորհուրդ կտան Ռուսաստանի Դաշնության ծառայությունները, այդպես էլ ես կանեմ՝ լսելով դրանք։

Պետք է խորհրդակցել իրավաբանների հետ։ Ադրբեջանցի քննիչներն ինձ համար կարծես Լուսնից իջած քննիչներ լինեն։ Նրանք ինձ 100 տարի պետք չեն, ես ադրբեջանահպատակ չեմ, ես ապրում եմ Ռուսաստանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել