Ինչու՞ են մարդիկ գիրանում ամուսնությունից հետոLife.panorama.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում 5 պատճառ, որոնք ամուսնական զույգերի մոտ կարող են գիրացման պատճառ դառնալ.

1. Զույգերը հակված են ամեն ինչ անել միասին
Սա վատ չէ, իհարկե, սակայն, երբ խոսքն ուտելու մասին է, մտածելու տեղիք է տալիս: Պարզվել է, որ այն զույգերը, որոնք սիրում են ազատ ժամանակն անցկացնել միասին, տանը՝ հեռուստացույցի առջև նստած, շատ հաճախ օգտագործում են համեղ և անառողջ սնունդ՝ անկախ օրվա ժամից: Իսկ սա քաշ հավաքելու ամենատարածված եղանակներից է:
 
2. Սերը ստամոքսով է անցնում
Շատ կանայք ամուսնությունից հետո իրենց սիրելիների համար համեղ ու անուշահոտ քաղցրավենիքներ և տարբեր ճաշատեսակներ են պատրաստում, որոնք իրականում ավելորդ կիլոգրամներ ձեռք բերելու պատճառ են հանդիսանում: Շատերն են բախվում այս խնդրին՝ վայելելով սիրելիի պատրաստած համեղ ուտեստները, և չնկատելով, թե ինչպես են օր օրի չաղանում:
 
3. Անհաջող ամուսնություն, հիասթափություն և ուտելու անհագ ցանկություն
Շատ կանայք, անհաջող ամուսնության պարագայում, դեպրեսիայից դուրս գալու լավագույն միջոց են համարում շատ ուտելը: Սա, իրենց կարծիքով, «մխիթարիչ» դեր է կատարում և օգնում է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Իսկ իրականում այն միայն ավելի է բարդացնում ամեն ինչ՝ պարգևելով միայն ավելորդ քաշ և ուրիշ ոչինչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել