Պարզվում է՝ այս առողջարար միրգը ոչ միայն կարելի է ուտել, այլև պետք է պահպանել դրա կեղևն ու օգտագործել։ Դե ինչ, կարդանք, հիշենք, օգտագործենք, ու չմոռանաք կիսվել ընկերների հետ։

 1  Կոշիկների քսուկ

banan700

Կաշվե կոշիկներին թարմ տեսք հաղորդելու համար բանանի կեղևը քսեք դրանց, այնուհետև մաքրեք մաքուր գործվածքով։

 2  Արծաթեղենը մաքրելու միջոց

22751-620x348

Բանանի կեղևը մի փոքր ջրի հետ խառնեք բլենդերով՝ համասեռ զանգված ստանալու համար։ Այնուհետև ստացված մածուկով մաքրեք ու փայլեցրեք արծաթը։

 3  Այգում թիթեռներ հավաքելու համար

32197-620x385

Եթե բանանի կեղևը և բանանի փոքրիկ կտոր տեղադրես այգում, ապա ժամանակի ընթացքում այն կգրավի շրջակայքի թիթեռների ուշադրությունը, որոնք կհավաքվեն այստեղ։

 4  Մաշկի խնամքի միջոց

41842-620x385

Բանանի կեղևն օգտակար է չոր մաշկ ու պեպեններ ունեցողների համար։ Անհրաժեշտ է օրը մեկ անգամ բանանի կեղևի ներսի հատվածով մերսել մաշկն, ու արդյունքը սպասեցնել չի տա։

 5  Պարարտանյութ բույսերի համար

51531-620x384

Ավելի լավ է բանանի կեղևը ոչ թե նետել աղբամանը, այլ հողափոսի մեջ։ Այն առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել լոլիկների ու վարդերի հողը պարարտացնելու համար։

 6  Բանանի քացախ

61305-620x388

Բանանի կեղևից հրաշալի քացախ է ստացվում, որը չնայած դառնաթթվահամ է, սակայն հաճելի քացրավուն համ է թողնում օգտագործելուց հետո։ Այն հրաշալի կերպով կարելի է օգտագործել աղցանների պատրաստման ու ջրին կամ թեյին համ հաղորդելու համար։

 7  Մարինադ մսի համար

71092-620x384

Հաջորդ անգամ փորձեք միսը բանանի կեղևի հետ պատրաստել. այն փափուկ ու հյութալի կստացվի։

 8  Ատամները սպիտակեցնելու համար

8942-620x384

Ատամները սպիտակեցնելու համար անհրաժեշտ է բանանի կեղևի ներսի հատվածը պարզապես քսել ատամներին։ 

 9  Միջոց քորի դեմ

9821-620x385

Եթե մոծակների կծած տեղերը սարսափելի քոր են գալիս, անհրաժեշտ է պարզապես դրանց վրա քսել բանանի ներսի հատվածը։

 10  Մաշկի մեջ խրված փշի դեմ միջոց

10774-620x389

Բանանի կեղևի կտորն անհրաժեշտ է դնել այնտեղ, որտեղ մտել է փուշը։ Էնզիմները կօգնեն, որպեսզի այն դուրս գա մաշկի մակերեսին ավելի մոտ, արդյունքում հնարավոր կլինի փուշն ավելի հեշտությամբ հանել։

 11  Հաղորդագրություն թողնելու կրեատիվ տարբերակ

111377-620x382

Բանանի կեղևի վրա մի ամբողջ հաղորդագրություն կարելի է թողնել, առնվազն սիրո խոստովանություն անել։ Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այն կարելի է կարդալ միայն մի քանի ժամ հետո։

 12  Բույսերը մաքրելու միջոց

121215-620x385

Բանանի կեղևն ամբողջությամբ անվտանգ է և չի պարունակում քիմիական ոչ մի այնպիսի նյութ, որը կարող է բացասաբար ազդել բույսերի կամ մարդկանց վրա։ Այսպես, դրանով կարող եք մաքրել նաև բույսերի տերևները։

 13  Միջոց ակնեների դեմ

15431-620x385

Մաշկի վրա հայտնված ակնեներից ազատվելու համար անհրաժեշտ է դրանց վրա քսել բանանի կեղևն ու որոշ ժամանակ չլվացվել։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել