Life.panorama.am-ը գրում է.
Ռեփեր Քանյե Ուեսթի՝ MTV Video Music մրցանակաբաշխության ժամանակ արածհայտարարությունը, որ պատրաստվում է առաջադրվել 2020թ․-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում, Սպիտակ տան կողմից չի անտեսվել։
Մամուլի քարտուղար Ջոշ Էռնեսթն ըստ էության պատասխանել է ռեփերի հայտին՝ դառնալ ԱՄՆ նախագահ։
Ջոշ Էռնեսթը, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գտնվում էր Ալյասկայում, իրեն ուղղված հարցին ի պատասխան, թե ինչ է մտածում Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկության մասին, ասել է, որ «անհամբեր սպասում է՝ տեսնելու, թե ինչպիսի կարգախոս է ընտրելու Քանյեն, որով կնկարազարդի իր նախընտրական գլխարկը», հայտնել է AP-ն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/09/01/kanye-west/379541
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



