ec87f4df-c86d-4b1d-bc96-c51b33439cee_292Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության երիտասարդական թևի նախկին առաջնորդ Յունուս Քոջան նախօրեին սպանվել է երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում: Այս մասին գրում է Hurriyet-ը:

Քոջային սպանել են իր իսկ դեղատան մուտքի մոտ: Ծանր վիրավոր Քոջային տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է: Ներկայում հետախուզում է հայտարարված հանցագործությունը կատարածների նկատմամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Թուրքիայի հարավ-արևելքում«Իսլամական պետության» կազմակերպած ահաբեկչությունից հետո Թուրքիան «պատերազմ» հայտարարեց ԻՊ-ին և Քրդական աշխատավորական կուսակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել