Kate-WinsletՀայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմում մարմնավորում է ընկերության ամենաառաջին աշխատողներից մեկին՝ լեհահայ ներգաղթյալ Ջոենա Հոֆմանին:

Ֆիլմը, որում Մայքլ Ֆասբենդերը հանդես կգա Սթիվ Ջոբսի, իսկ Սեթ Ռոգենը՝ Սթիվ Վոզնյակի դերով, էկրան կբարձրանա հոկտեմբերի 9-ին։

Vulture-ին տված հարցազրույցում Ուինսլեթը հայտնել է, որ հետաքրքրվել է դերով, երբ ֆիլմի մասին լսել է իր վարսահարդարմամբ և դիմահարդարմամբ զբաղվող մասնագետից։ Նրան ֆիլմը հետաքրքրել է նաև այն պատճառով, որ սցենարը գրել է Էնդրյու Սորկինը։

Ուինսլեթը քաջ գիտակցել է կերպարի հետ իր արտաքինի տարբերությունը, սակայն կեղծամների օգնությամբ նա իր արտաքինը մոտեցրել է կերպարին, լուսանկարվել և լուսանկարներն ուղարկել պրոդյուսեր Սկոտ Ռուսինին։ Երեքուկես շաբաթ անց Քեյթն արդեն Սան Ֆրանցիսկոյի նկարահանման հրապարակում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել