unnamed-(2)Հայոց ցեղասպանության վերապրած, 101-ամյա Եվնիգե Ապոշյան Սալիբյանը, ով բնակվում էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, օգոստոսի 30-ին մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Եվնիգե Ապոշյան Սալիբյանը ծնվել էր 1914 թվականի հունվարի 14-ին Այնթափում, միջին դասի ընտանիքի հինգ զավակներից մեկն էր: Նրա ընտանիքը վերջիններից էր, որ լքեց իր հայրենի ծննդավայրը: 1921 թվականին Այնթափից հեռանալու ճանապարհին էր, որ ոտքի վրա սպի ձեռք բերեց` ընկնելով ձիու սմբակների տակ: Հետագայում այս սպին դարձավ նրա ապրած դաժան օրերի մշտական հիշեցումը:

Լինելով հավատավոր մարդ` նա անգլերեն սովորեց Սուրբ գրքի տարբերակները համեմատելու միջոցով: Այնթափից հեռանալուց հետո ընտանիքը տեղափոխվեց Լիբանան, որտեղ մնաց մինչև 1976 թվականը: Այնուհետև Եվնիգեն տեղափոխվեց Միացյալ Նահանգներ:

2014 թվականին Եվնիգեին հարգանքի տուրք մատուցվեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանում` Շոայի հիմնադրամի կազմակերպած գալա երեկոյի ժամանակ:

Նրա պատմությունը գրավել է շատերի ուշադրությունը, այդ թվում և հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի, ով 2014 թվականին ներկայացրել է այն բրիտանական The Independent պարբերականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել