Դևիդ Բեքհեմն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ այժմ նրա պարանոցի աջ կողմին մակագրված է Buster բառը: Պարզվել է, որ Դևիդը Բասթեր է անվանում իր ավագ որդուն՝ Բրուքլինին:

«Ես միշտ Բրուքլինին Բասթեր եմ անվանել՝ նրա ծննդյան առաջին իսկ օրից»,- ասվում է լուսանկարի մեկնաբանությունում:

Թե ինչին է նվիրված կամ ինչի հետ է կապված նոր դաջվածքը՝ Բեքհեմը չի հստակեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել