39Վերջերս երգչուհի Ադելն ուրախացրել է իր երկրպագուներին: Աշնանը, չորս տարվա ընդմիջումից հետո կթողարկվի նրա երրորդ ալբոմը, հայտնում է 7days.ru-ն: Սակայն Ադելը չի ընդունել համերգներ տալու առաջարկը, որպես իր նոր ալբոմին աջակցություն:

Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ չի սիրում բեմին ելույթ ունենալ և համերգներից առաջ վախի զգացում է ունենում: Այժմ նրա մոտ նաև այլ պատճառ կա: Նույնիսկ հանուն 120 միլիոն դոլարի նա չի ցանկանում բաժանվել իր ընտանիքից` երկու տարեկան որդուց և ամուսնուց: Բացի այդ, նա նաև տարել է կոկորդի վիրահատություն, և վախենում է նաև իր առողջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել