1392638800_maydan-otobrazilsya-na-turbiznese-v-ukraineAraratnews.am-ը գրում է.

Ավելի քան 20 մարդ հրազենային վիրավորում է ստացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, բախումներից հետո շտապ օգնություն է ստացել 44 քաղաքացի, նրանցից 21-ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ Ուկրաինայի ոստիկանության ներկայացրած տվյալների` բախումների արդյունքում տուժել է 122 մարդ: Ավելի քան 10 ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ազգային գվարդիայի աշխատակիցներից մեկն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել