Asekose.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցային օգտատերերի շրջանում քննարկումների առիթ է հանդիսանում երգչուհի Սոֆի Մխեյանի` ընտրյալ ունենալու փաստը: Որոշ ժամանակ առաջ էլ նրան սիրավեպ էին վերագրում Դավիթ անունով մի երիտասարդի հետ, ով, ինչպես նշում էր բլոգերներից մեկը, պարբերաբար ուղեկցում էր Սոֆիին այս կամ այն միջոցառման ժամանակ:

Այս թեմայի շուրջ կրկին խոսակցությունների առիթ այս անգամ կարծես թե տվեց անձամբ երգչուհին` իր միկրոբլոգում տեղադրելով մի լուսանկար, որի մակագրությունը ներկայացնում ենք առանց թարգմանության. «Самое главное - личное счастье. Остальное все ерунда… Остальные - тоже»…

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` պարզելու, թե տվյալ լուսանկարի տակ արված մեկնաբանությունը հենց իրեն է վերաբերում և արդյոք որևէ փոփոխություն կա նրա անձնական կյանքում.

«Ցանկություն չունեմ ամեն մեկի մեկնաբանությանն անդրադառնալու, քանի որ դա իմ անձնական էջն է,- ասաց Սոֆի Մխեյանը` ավելացնելով,- դա իմ լուսանկարն է և ես ընդհանրապես հարմար չեմ գտնում որևիցե մեկին պատասխանելու,- նշեց Սոֆին:

Անդրադառնալով իր անձնական կյանքին վերաբերող քննարկումներին, երգչուհին նշեց, որ դրանք իրեն բացարձակ չեն հետաքրքրում, և երբ գա ժամանակն ու նա նպատակահարմար գտնի ինչ-որ մի բան գրելու, դա անպայման կանի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել