Replik.am-ը գրում է.

Ինչպես տեղեկանում ենք ռուսաստանյան լրատվամիջոցներից, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի իրավապահ մարմինների հետ 3 ժամ տևողությամբ զրույցից հետո ռուս գործարար Գերման Ստերլիգովն ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել էին ռուս գործարար Գերման Ստերլիգովին:  Ինչպես հայտնում է գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը, խոսքն ավելի շուտ վերաբերում է ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ-ի տարածքում միջպետական հետախուզման շրջանակներում ձերբակալությանը:LifeNews-ի տեղեկություններով` գործարարը ձերբակալվել էր Ադրբեջանի «խնդրանքով»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել