Նոր արտոնություններ` պայմանագրային զինծառայողների ընտանեկան նպաստի նշանակման կարգումPanorama.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ընդունված որոշմամբ հստակեցվում են որոշ իրավակիրառական դրույթներ, ինչպես նաև անդրադարձ է կատարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգին, նպատակ ունենալով այն դարձնել ավելի հասցեական` հաշվի առնելով հիմնականում բնակչությունից ստացված առաջարկությունները:

Այսպես՝ ընդունված որոշմամբ սահմանվում են արտոնություններ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի նշանակման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել