Replik.am-ը գրում է.

Արևմտյան ուժերի կոալիցիայի կողմից Լիբիան ռմբակոծելուց առաջ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը Թագավորության այդ ժամանակվա կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնին առաջարկել է գործարք կնքել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի հետ, սակայն Քեմերոնը հրաժարվել է: Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով Քեմերոնի Cameron at 10 անունով ինքնակենսագրականին: Այն գրվել է սըր Էնթոնի Սելդոնի կողմից և հանրությանը կներկայցվի դեպտեմբերի 10-ին:

Քեմերոնի ինքնակենսագրականում ասվում է, որ Բլերը 2011 թվականի ռազմական կամպանիայի ժամանակ զանգահարել է Դաունինգ-սթրիթ, որպեսզի տեղյակ պահի, որ Քադաֆիի շրջապատից իրեն է դիմել կարևորագույն մարդ և ասել, որ Քադաֆին պատրաստ է գործարք կնքել: Սակայն Քեմերոնը դա չի արել, քանի որ մտածել է դա կդիտվի որպես Լիբիայի առաջնորդին ցուցաբերվող օգնություն:

Նշվում է նաև, որ Քեմերոնին Քադաֆիի դեմ օպերացիայից հրաժարվելու կոչեր արել են նաև Միացյալ Թագավորության այլ հեղինակավոր գործիչներ, սակայն վարչապետն անսասան է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել