Պահանջարկի նվազման պատճառով արտասահմանյան ավիաընկերությունները չեղարկում են դեպի Ռուսաստան թռիչքները Panorama.am-ը գրում է.

Օտարերկրացիների` դեպի Ռուսաստան թռիչքների պահանջարկի պակասի հիմնական պատճառը արժութային տատանումներն են: Բացի դրանից նաև նվազել է գործնական թռիչքների քանակը, ինչի վրա մեծ դեր է խաղացել աշխարհաքաղաքական լարվածությունը: Արդյունքում ուղևորափոխադրումների ծավալը կտրուկ նվազել է: Այս մասին գրում էLifenews.ru-ն:

Ռոսավիացիայի տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում երկրի սահմաններից ավիացիոն համակարգով դուրս է եկել 22 մլն մարդ, որը 10 տոկոսով պակաս է նախորդ տարվանից:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ավիաընկերությունների ուղևորափոխադրումները նվազել են 6 տոկոսով, իսկ օտարերկրյա ավիրաընկերություններինը՝ 20 տոկոսով:

Սա վերաբերում է գրեթե բոլոր ուղղություններին, պահանջարկը կայուն է միայն Թուրքիայի, Չեռնոգորիայի և Բուլղարիայի ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել